Sunday, June 10, 2012

Ադրբեջանը Թուրքիայում կկառուցի պահեստներ

1in.am. 9-6-2012- Ադրբեջանցի գործարարը մտադիր է 30 հա հող գնել Թուրքիայի Կարս քաղաքում ՝ պահեստներ, կոնտեյներներ կառուցելու համար` քաղաքի երկաթուղային կայարանում օգտագործելու նպատակով։ Trned գործակալության փոխանցմամբ` այս մասին երեք երկրների տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը: Նա նաև հավելել է, որ Petkim ընկերությունը մտադիր է Թուրքիայում իրականացնել նոր նախագիծ, որը կապահովի 10 հազար նոր աշխատատեղերի ստեղծում: Հիշեցնենք, որ շաբաթ օրը Թուրքիայի Կարս քաղաքում սկսվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի եռակողմ տնտեսական ֆորումը:

No comments: