Sunday, June 10, 2012

Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև աճում են առևտրաշրջանառությունը և փոխադարձ ներդրումները

1in.am. 9-6-2012- Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ամեն տարի աճում են առևտրաշրջանառությունը և փոխադարձ ներդրումները: Trend-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը Թուրքիայի և Վրաստանի էկոնոմիկայի նախարարների հետ հանդիպման ժամանակ: Նախարարի խոսքով` 2012թ. չորս ամիսների ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը մեծացել է 60%-ով` 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, իսկ Վրաստանի հետ առևտրաշրջանառությունը մեծացել է 15%-ով: «Այսօր Ադրբեջանում գործում է թուրքական ներդրումով 1106 ընկերություն, մինչդեռ Թուրքիայում` ադրբեջանական ներդրմամբ 844 ընկերություն»,- նշել է նախարարը: Ադրբեջանի տնտեսության մեջ Թուրքիայի ներդրումը կազմում է 1.9 միլիարդ դոլար: SOCAR և այլ ադրբեջանական ընկերությունների ներդրումը Թուրքիայի տնտեսությունում կազմում է 4.5 միլիարդ դոլար: Մուստաֆաևի խոսքով` Վրաստանում գործում է ադրբեջանական ներդրմամբ 272 ընկերություն: Նախարարի կարծիքով` երկրները պետք է ջանքեր գործադրեն տրանզիտային հնարավորությունների ընդլայնման և նոր նախագծերի իրականացման համար:

No comments: