News.am. 22-6-2012- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումները, որոնց ընթացքում այս ամիս մահացել է առնվազն 10 զինվոր, սպառնում են վերաճել տոտալ պատերազմի տարածաշրջանում, որտեղ բրիտանական «Բրիթիշ փեթրոլիումը» եւ նրա գործընկերները էներգետիկ նախագծերում ներդրել են 35 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խումբը, հաղորդում է Bloomberg-ը: «Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից շփման գծում իրականացվում է թույլ վերահսկողություն եւ գրեթե չկա ոչ մի միջազգային հսկողություն: Լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են բռնկվել պատահականորեն` կողմերի պատասխան գործողությունների արդյունքում»,-հայտարարել է ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Ադրբեջանը, որը նախկին ԽՍՀՄ երկրներից նավթի արդյունահանման ծավալով երրորդ երկիրն է, զգալի միջոցներ է հատկացրել զենք գնելու համար, այդ թվում Իսրայելից: Նախագահ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել միջազգայնորեն ճանաչված իր տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունները արդյունքի չբերեն»,-ասել է Ֆրեյզերը: Նրա խոսքով, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն նախատեսում տոտալ պատերազմ կարճաժամկետ հեռանկարում: «Եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսվեն, դա կլինի տեւական պատերազմ, քանի որ կողմերից ոչ մեկը հսկայական առավելություն չունի մյուսի նկատմամբ: Պարզ չէ նաեւ, թե ինչպես դրան կարձագանքեն Ռուսաստանը եւ Թուրքիան: Նրանք կարող են ներգրավվել իրենց տված անվտանգության երաշխիքների պատճառով»,-ասել է Ֆրեյզերը, հավելելով, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Գյումրիում եւ պարտավոր է ռազմական առումով օգնել Հայաստանին, քանի որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ են, իսկ Ադրբեջանը սերտ էթնիկ, քաղաքական ու տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ: Ֆրեյզերի ներկայացմամբ, բանակցությունների ճանապարհով հակամարտությունը կարգավորելու հեռանկարները մշուշոտ են, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում հաջորդ տարի ընտրություններ են լինելու: «Հիմա դժվար կլինի փոխզիջումների գնալ: Նրանք դեռ չեն կարողանում նույնիսկ պայմանավորվել վստահության եւ անվտանգության ամրապնդման հիմնական միջոցառումների շուրջ»,-ընդգծել է ՄՃԽ ներկայացուցիչը: Saturday, June 23, 2012
Միջազգային ճգնաժամային խումբ. Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է վերաճել տեւական պատերազմի
News.am. 22-6-2012- Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բախումները, որոնց ընթացքում այս ամիս մահացել է առնվազն 10 զինվոր, սպառնում են վերաճել տոտալ պատերազմի տարածաշրջանում, որտեղ բրիտանական «Բրիթիշ փեթրոլիումը» եւ նրա գործընկերները էներգետիկ նախագծերում ներդրել են 35 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խումբը, հաղորդում է Bloomberg-ը: «Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից շփման գծում իրականացվում է թույլ վերահսկողություն եւ գրեթե չկա ոչ մի միջազգային հսկողություն: Լայնամասշտաբ ռազմական գործողությունները կարող են բռնկվել պատահականորեն` կողմերի պատասխան գործողությունների արդյունքում»,-հայտարարել է ՄՃԽ եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: «Ադրբեջանը, որը նախկին ԽՍՀՄ երկրներից նավթի արդյունահանման ծավալով երրորդ երկիրն է, զգալի միջոցներ է հատկացրել զենք գնելու համար, այդ թվում Իսրայելից: Նախագահ Ալիեւը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել միջազգայնորեն ճանաչված իր տարածքների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցությունները արդյունքի չբերեն»,-ասել է Ֆրեյզերը: Նրա խոսքով, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն նախատեսում տոտալ պատերազմ կարճաժամկետ հեռանկարում: «Եթե լայնամասշտաբ ռազմական գործողությունները վերսկսվեն, դա կլինի տեւական պատերազմ, քանի որ կողմերից ոչ մեկը հսկայական առավելություն չունի մյուսի նկատմամբ: Պարզ չէ նաեւ, թե ինչպես դրան կարձագանքեն Ռուսաստանը եւ Թուրքիան: Նրանք կարող են ներգրավվել իրենց տված անվտանգության երաշխիքների պատճառով»,-ասել է Ֆրեյզերը, հավելելով, որ Ռուսաստանը ռազմակայան ունի Գյումրիում եւ պարտավոր է ռազմական առումով օգնել Հայաստանին, քանի որ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամ են, իսկ Ադրբեջանը սերտ էթնիկ, քաղաքական ու տնտեսական կապեր ունի Թուրքիայի հետ: Ֆրեյզերի ներկայացմամբ, բանակցությունների ճանապարհով հակամարտությունը կարգավորելու հեռանկարները մշուշոտ են, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում հաջորդ տարի ընտրություններ են լինելու: «Հիմա դժվար կլինի փոխզիջումների գնալ: Նրանք դեռ չեն կարողանում նույնիսկ պայմանավորվել վստահության եւ անվտանգության ամրապնդման հիմնական միջոցառումների շուրջ»,-ընդգծել է ՄՃԽ ներկայացուցիչը:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment