Tert.am. 22-6-2012- «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» (Թաներ Աքչամ) և «Դատավարութուն Ստամբուլում. Դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» (Վահագն Ն. Դադրյան և Թաներ Աքչամ). Այս երկու գրքերը ամենավերջինն ու թերևս ամենաավարտուն են այն բազմաթիվ գրքերից, որ կարդացել եմ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: Դոկտոր Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը խոշոր առաջընթաց է ապահովում այն սոցիալական ինժեներիան հասկանալու գործում, որը գրեթե հանգեցրեց Անատոլիայի հայերի ոչնչացմանը» - գրում է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը: «Դատավարութուն Ստամբուլում. դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» գիրքը, որի համահեղինակներն են Աքչամն ու հայոց պատմության վետերան Վահագն Դադրյանը անգլալեզու աշխարհին առաջին անգամ ներկայացնում է 1919-ին Օսմանյան կառավարության անցկացրած դատավարությունը՝ բռնագաղթերի և ջարդերի կազմակերպիչներին (որոնցից 7 ամենակարևորները արդեն ապահով տեղ էին փախել գերմանական ռազմանավով) պատասխանատվության ենթարկելու համար», - նշում է Էվանսը: Էվանսը գրում է, որ «երկու գրքերն էլ Հայոց ցեղասպանությամբ զբաղվող լուրջ մասնագետների համար են»: Խոսելով Աքչամի մասին Էվանսն ասում է, որ նա առաջին թուրք գիտնականն էր, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը և որ սպանված թրքահայ լրագրող Հրանտ Դինքի մտերիմ ընկերն է եղել: Նախկին դեսպանը Աքչամի գրքից հանգում է հետևյալ մտքին. «Հիմնական, պարզունակ և սարսափեցնող ճշմարտությունն այն է, որ թուրքերը ոչ այնքան ատել են հայերին, որքան նրանց համարել են մրցակիցներ կործանված Օսմանյան Կայսրության ավերակների վրա նոր պետություն կառուցելու հրամայականի գործում: Սա չի մեղմում կատարված հանցագործությունները, որոնք ներառել են բռնաբարություն, բռնի ասիմիլյացիա և սպանություն, ինչպես նաև՝ հողի և ունեցվածքի զանգվածային զրկում, ցեղասպանություն մի խոսքով»: «Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին 2 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, դեռ շատ բան կգրվի, սակայն կասկածում եմ, թե նույնքան ավելի լույս կսփռվի, որքան այս արժեքավոր հատորների միջոցով»,- եզրափակում է Էվանսը: Ջոն Էվանսի քննախոսականը հրապարակել է American Diplomacy էլեկտրոնային ամսագիրը՝ նշելով, որ Էվանսը 2005-ի փետրվարին Էվանսը վիճաբանության տեղիք տվեց՝ շեղվելով Հայոց ցեղասպանության հարցում Բուշ կրտսերի վարչակարգի պաշտոնական մոտեցումից: Saturday, June 23, 2012
ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը գրել է Հայոց ցեղասպանության մասին գրքերի քննախոսականը
Tert.am. 22-6-2012- «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» (Թաներ Աքչամ) և «Դատավարութուն Ստամբուլում. Դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» (Վահագն Ն. Դադրյան և Թաներ Աքչամ). Այս երկու գրքերը ամենավերջինն ու թերևս ամենաավարտուն են այն բազմաթիվ գրքերից, որ կարդացել եմ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին: Դոկտոր Թաներ Աքչամի «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գիրքը խոշոր առաջընթաց է ապահովում այն սոցիալական ինժեներիան հասկանալու գործում, որը գրեթե հանգեցրեց Անատոլիայի հայերի ոչնչացմանը» - գրում է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը: «Դատավարութուն Ստամբուլում. դատավարություններ Հայոց ցեղասպանության գործով» գիրքը, որի համահեղինակներն են Աքչամն ու հայոց պատմության վետերան Վահագն Դադրյանը անգլալեզու աշխարհին առաջին անգամ ներկայացնում է 1919-ին Օսմանյան կառավարության անցկացրած դատավարությունը՝ բռնագաղթերի և ջարդերի կազմակերպիչներին (որոնցից 7 ամենակարևորները արդեն ապահով տեղ էին փախել գերմանական ռազմանավով) պատասխանատվության ենթարկելու համար», - նշում է Էվանսը: Էվանսը գրում է, որ «երկու գրքերն էլ Հայոց ցեղասպանությամբ զբաղվող լուրջ մասնագետների համար են»: Խոսելով Աքչամի մասին Էվանսն ասում է, որ նա առաջին թուրք գիտնականն էր, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը և որ սպանված թրքահայ լրագրող Հրանտ Դինքի մտերիմ ընկերն է եղել: Նախկին դեսպանը Աքչամի գրքից հանգում է հետևյալ մտքին. «Հիմնական, պարզունակ և սարսափեցնող ճշմարտությունն այն է, որ թուրքերը ոչ այնքան ատել են հայերին, որքան նրանց համարել են մրցակիցներ կործանված Օսմանյան Կայսրության ավերակների վրա նոր պետություն կառուցելու հրամայականի գործում: Սա չի մեղմում կատարված հանցագործությունները, որոնք ներառել են բռնաբարություն, բռնի ասիմիլյացիա և սպանություն, ինչպես նաև՝ հողի և ունեցվածքի զանգվածային զրկում, ցեղասպանություն մի խոսքով»: «Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին 2 տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, դեռ շատ բան կգրվի, սակայն կասկածում եմ, թե նույնքան ավելի լույս կսփռվի, որքան այս արժեքավոր հատորների միջոցով»,- եզրափակում է Էվանսը: Ջոն Էվանսի քննախոսականը հրապարակել է American Diplomacy էլեկտրոնային ամսագիրը՝ նշելով, որ Էվանսը 2005-ի փետրվարին Էվանսը վիճաբանության տեղիք տվեց՝ շեղվելով Հայոց ցեղասպանության հարցում Բուշ կրտսերի վարչակարգի պաշտոնական մոտեցումից:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment