Sunday, June 24, 2012

«Foreign Policy». Կասպից ծովում սպառազինությունների մրցավազք է սկսվում

Panorama.am. 23-6-2012- Կասպից Ծովը լինելով ռազմավարական ջրային տարածք, տարածաշրջանի համար դարձել է կռվախնձոր և բոլորը պայքարում են նրա ալիքների տակ գտնվող նավթային եկամուտներից եկող տրիլիոն դոլարների համար: Այս մասին գրում է «Foreign Policy» պարբերականը: «Մինչ աշխարհի ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե արդյո՞ք Իսրայելը հարձակում կգործի Իրանի վրա, Իրանի հյուսիսում տեղի են ունենում սպառազինությունների նախապատրաստում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կասպից Ծովի ավազանի երկրների՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի, որոնք հարուստ են նավթի և գազի պաշարներով, ջրային սահմանները դեռ չեն որոշվել: Մինչ Ռուսաստանը և Իրանը, ամրապնդում են իրենց նավատորմը, այս երեք պետությունները զրոյից կառուցում են նավատորմեր: Եվ այս ամենը Կասպից ծովում սպառազինությունների մրցավազքի է հանգեցնում: Այս մրցավազքի պատճառը Իրանի անվստահությունն է, և ոչ միայն: Մի շարք պետություններ նույնպես մտահոգված են, որ Ռուսաստանի նավատորմի գերիշխանությունը թույլ կտա իրենց էներգետիկ քաղաքականության վրա խաչ քաշել: Իրանը և Ռուսաստանը միևնույն ժամանակ վախ ունեն, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կներգրավվեն Կասպից Ծովի մրցավազքին: Եվ այս անվստահության ոլորտի ֆոնին, կարելի է ասել, որ հակամարտության պոտենցիալ փուլ է սկսվում»,- նշված է հոդվածում: «Վերջին տասնամյակներում, Ռուսաստանը Կասպից Ծովի անվիճելի տերն է դարձել: Եթե Կասպից Ծովը այնքան էլ կարևոր չէ Ռուսաստանի կամ էլ Իրանի համար, ապա այն ռազմավարական կարևորություն ունի Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի համար: Անկախության ձեռք բերումից ի վեր, այս երեք պետությունները համաձայնագրեր են կնքել Արևմտյան նավթային ընկերությունների հետ՝ ծովում չօգտագործված ռեսուրսներ բացահայտելու վերաբերյալ: Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սթիվ Լեվինը հաշվարկել է, որ Կասպից Ծովն իր մեջ պարունակում է 40մ լրդ բարել նավթ: Հարցը, թե ո՞ր պետությունն է վերահսկելու այս պաշարները, շատ բարդ է: Մինչ որոշ պետությունները աշխատում են բազմակողմանի պայմանագրեր կնքելու ուղղությամբ, ջրային սահմանների հարցը մնում է անորոշ: Բացի այդ, «Տրանսկասպյան» գազամուղի կառուցումը ծովի տակ անորոշ է. և´ Ռուսաստանը, և´ Իրանը դեմ են այդ նախագծին: Վերջին տարիներին Կասպից Ծովում տիրող անորոշությունը մի քանի լարված միջադեպերի տեղիք է տվել»,- գրում է «Foreign Policy»-ը: «Սակայն ոչ բոլոր պետություններն են իրենց նավատորմը զարգացնելուն լուրջ վերաբերվում: Օրինակ՝ Թուրքմենստանը նոր նավատորմ է հիմնում և Ռուսաստանից երկու հրթիռային և երեքը պարեկային ծառայություն իրականացնող նավեր է գնել: Ղազախստանն ինքը հակահրթիռային նավ է արտադրել, ևս երկուսը՝ պատրաստվում է գնել»,- նշված է հոդվածում: Ըստ փորձագետների՝ Ադրբեջանն այդ պետությունների համեմատ, հետ է մնում, քանի որ իր ողջ ուշադրություը սևեռել է ԼՂ հակամարտությանը, սակայն վերջին շրջանում նա սկսել է ավելի շատ ուշադրությունը կենտրոնացրել Կասպիան անվտանգության վրա՝ Իսրայելից գնելով հակահրթիռային նավեր: «Կասպից ծովի ավազանի բոլոր հինգ պետություններն ունեն իրենց մտադրություները, որը կարող է հանգեցնել աղետալի հակամարտության, որը և ոչ մի պետություն չի ցանկանում: Զավեշտալի է, քանի որ բոլոր պետությունները պաշտոնապես կոչ են անում ապառազմականացնել Կասպից Ծովի տարածաշրջանը»,- նշված է հոդվածում:

No comments: