Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը խիստ մտահոգություն է հայտնել թուրքական կործանիչի հետ կապված դեպքի առնչությամբ, որը նախօրեին խփվել էր Սիրիայի ՀՕՊ ուժերի կողմից: Թուրքիայի ղեկավարը չի բացառել նաեւ, որ օդանավը արագության տակ թռչելով կարող էր ժամանակավորապես հայտնվել Սիրիայի օդային տարածքում, ինչպես պնդում է սիրիական կողմը: Նա, սակայն, ընդգծել է, որ հարկ է հետաքննել` արդյոք կործանիչը Թուրքիայի տարածքում չի խփվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոն: Գյուլը նշել է, որ Անկարան իր հետագա գործողությունների մասին կտեղեկացնի հետաքննությունից հետո: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի օդանավ հունիս 22-ի կեսօրին անհետացել է Միջերկրական ծովում: Մալաթիայի ռազմաօդային կայանից օդ բարձրացած ռազմական օդանավի հետ կապը կտրվել է Հաթայ նահանգի հարավ-արեւմտյան հատվածում։Ավելի ուշ տեղեկատվություն էր հայտնվել, որ այն խփել է սիրիական ԶՈՒ-ն: Կատարվածի առնչությամբ Թուրքիայի կառավարությունը հունիսի 22-ի երեկոյան արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել ռազմական հրամանատարության մասնակցությամբ: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական կործանիչը խփվել է սիրիական ՀՀՊ-ի ուժերի կողմից, քանի որ ներխուժել է Սիրիայի օդային տարածք: Խփված օդանավն ընկել է ափից 10 կմ հեռավորությունում` Սիրիայի տարածքային ջրերում: Օդանավն ընկնելու վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են սիրիական եւ թուրքական զինվորականները: Օդանավի երկու օդաչուների ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Sunday, June 24, 2012
Գյուլ. Թուրքիան կստուգի, թե ում տարածքում է խփվել կործանիչը
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը խիստ մտահոգություն է հայտնել թուրքական կործանիչի հետ կապված դեպքի առնչությամբ, որը նախօրեին խփվել էր Սիրիայի ՀՕՊ ուժերի կողմից: Թուրքիայի ղեկավարը չի բացառել նաեւ, որ օդանավը արագության տակ թռչելով կարող էր ժամանակավորապես հայտնվել Սիրիայի օդային տարածքում, ինչպես պնդում է սիրիական կողմը: Նա, սակայն, ընդգծել է, որ հարկ է հետաքննել` արդյոք կործանիչը Թուրքիայի տարածքում չի խփվել, հաղորդում է «Ազատություն» ռադիոն: Գյուլը նշել է, որ Անկարան իր հետագա գործողությունների մասին կտեղեկացնի հետաքննությունից հետո: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիայի զինված ուժերին պատկանող մի օդանավ հունիս 22-ի կեսօրին անհետացել է Միջերկրական ծովում: Մալաթիայի ռազմաօդային կայանից օդ բարձրացած ռազմական օդանավի հետ կապը կտրվել է Հաթայ նահանգի հարավ-արեւմտյան հատվածում։Ավելի ուշ տեղեկատվություն էր հայտնվել, որ այն խփել է սիրիական ԶՈՒ-ն: Կատարվածի առնչությամբ Թուրքիայի կառավարությունը հունիսի 22-ի երեկոյան արտակարգ խորհրդակցություն էր անցկացրել ռազմական հրամանատարության մասնակցությամբ: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական կործանիչը խփվել է սիրիական ՀՀՊ-ի ուժերի կողմից, քանի որ ներխուժել է Սիրիայի օդային տարածք: Խփված օդանավն ընկել է ափից 10 կմ հեռավորությունում` Սիրիայի տարածքային ջրերում: Օդանավն ընկնելու վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են սիրիական եւ թուրքական զինվորականները: Օդանավի երկու օդաչուների ճակատագրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment