Կիրակի օրը Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Թերթի տեղեկություններով` Գերագույն ժողովում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ևս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը, ինչպես նաև ԳՄ նախկին գումարման անդամներ Արսեն Համբարձումյանը, Միքայել Մանուկյանը և ևս մի քանի ներկայացուցիչներ մարզերից: ԳՄ այս ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՅԴ գործող ղեկավարությունն ընդամենը վերարտադրել է իր իշխանությունը, և նախորդ շաբաթ մամուլում որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե ՀՅԴ-ի ղեկավարության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, անհիմն են: Եթե նույնիսկ ամբողջովին փոխվեր ԳՄ կազմը, դրանից ՀՅԴ-ի վերնախավը չէր փոխվի, իսկ ԳՄ նորընտիր անդամները, ըստ էության, կուսակցության ղեկավարության լոյալ գործիչներ են: Դաշնակցությունում էական փոփոխություններ հնարավոր են միայն ՀՅԴ Բյուրոյի կազմի փոփոխման դեպքում, ինչը հնարավոր կլիներ կուսակցության ներսում արմատական ընդդիմության` ԳՄ-ում մեծամասնություն կազմելու և ԳՄ նախաձեռնությամբ Բյուրոյի նոր ընտրություններ կազմակերպելու դեպքում: Սակայն, նույնիսկ այդ դեպքում Բյուրոյի կազմի փոփոխումը շատ երկար և բարդ պրոցես է, իսկ ԳՄ վերոհիշյալ կազմից գործնականում անհնար է նման քայլ ակնկալել: ՀՅԴ-ում իրական և գլխավոր իշխանությունը պատկանում է ՀՅԴ Բյուրոյին, և միամտություն կլիներ կարծել, թե ԳՄ կազմը կարող է ընտրվել առանց Բյուրոյի հաստատման, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ԳՄ-ի կազմում չեն ընդգրկվել Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և նրա կողմնակիցների քաղաքական գծից դժգոհ անդամների մի ստվար զանգվածի ներկայացուցիչները՜ չնայած, որ նման սպասելիքներ կային ժողովից առաջ: Կասկածելի է նաև այն կարծիքը, թե կուսակցության մեջ գոյություն ունի հակադրություն Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի «թևերի» միջև: Եթե նույնիսկ կա նման հակասություն, ապա այն էական չէ: Ա.Ռուստամյանը, առանց Բյուրոյի հավանության, ոչ մի կերպ չէր կարոդ դառնալ ՀՅԴ խմբակցության ղեկավար` շրջանցելով Վահան Հովհաննիսյանին: Սակայն մյուս կողմից` դեռևս բաց են մնում մի շարք կարևոր հարցեր, որոնք իրենց հերթին` կախված են ընդհանուր քաղաքական զարգացումներից: Այդ հարցերից գլխավորը, անշուշտ, 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումն է` նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի սեփակա՞ն թեկնածու, թե՞ կպաշտպանի ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուին, եթե, իհարկե, այդպիսին լինի: Tuesday, July 10, 2012
«168 ժամ». ՀՅԴ գործող ղեկավարությունն ընդամենը վերարտադրել է իր իշխանությունը
Կիրակի օրը Վանաձորում ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը: Թերթի տեղեկություններով` Գերագույն ժողովում ՀՅԴ Գերագույն Մարմնի (ԳՄ) նորընտիր կազմում ընդգրկվել են Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ով, ամենայն հավանականությամբ, կվերընտրվի որպես ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ևս երկու պատգամավորներ` Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը, ինչպես նաև ԳՄ նախկին գումարման անդամներ Արսեն Համբարձումյանը, Միքայել Մանուկյանը և ևս մի քանի ներկայացուցիչներ մարզերից: ԳՄ այս ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՅԴ գործող ղեկավարությունն ընդամենը վերարտադրել է իր իշխանությունը, և նախորդ շաբաթ մամուլում որոշ լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե ՀՅԴ-ի ղեկավարության մեջ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, անհիմն են: Եթե նույնիսկ ամբողջովին փոխվեր ԳՄ կազմը, դրանից ՀՅԴ-ի վերնախավը չէր փոխվի, իսկ ԳՄ նորընտիր անդամները, ըստ էության, կուսակցության ղեկավարության լոյալ գործիչներ են: Դաշնակցությունում էական փոփոխություններ հնարավոր են միայն ՀՅԴ Բյուրոյի կազմի փոփոխման դեպքում, ինչը հնարավոր կլիներ կուսակցության ներսում արմատական ընդդիմության` ԳՄ-ում մեծամասնություն կազմելու և ԳՄ նախաձեռնությամբ Բյուրոյի նոր ընտրություններ կազմակերպելու դեպքում: Սակայն, նույնիսկ այդ դեպքում Բյուրոյի կազմի փոփոխումը շատ երկար և բարդ պրոցես է, իսկ ԳՄ վերոհիշյալ կազմից գործնականում անհնար է նման քայլ ակնկալել: ՀՅԴ-ում իրական և գլխավոր իշխանությունը պատկանում է ՀՅԴ Բյուրոյին, և միամտություն կլիներ կարծել, թե ԳՄ կազմը կարող է ընտրվել առանց Բյուրոյի հաստատման, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ԳՄ-ի կազմում չեն ընդգրկվել Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և նրա կողմնակիցների քաղաքական գծից դժգոհ անդամների մի ստվար զանգվածի ներկայացուցիչները՜ չնայած, որ նման սպասելիքներ կային ժողովից առաջ: Կասկածելի է նաև այն կարծիքը, թե կուսակցության մեջ գոյություն ունի հակադրություն Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի «թևերի» միջև: Եթե նույնիսկ կա նման հակասություն, ապա այն էական չէ: Ա.Ռուստամյանը, առանց Բյուրոյի հավանության, ոչ մի կերպ չէր կարոդ դառնալ ՀՅԴ խմբակցության ղեկավար` շրջանցելով Վահան Հովհաննիսյանին: Սակայն մյուս կողմից` դեռևս բաց են մնում մի շարք կարևոր հարցեր, որոնք իրենց հերթին` կախված են ընդհանուր քաղաքական զարգացումներից: Այդ հարցերից գլխավորը, անշուշտ, 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններում Դաշնակցության դիրքորոշումն է` նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կառաջադրի սեփակա՞ն թեկնածու, թե՞ կպաշտպանի ընդդիմության հնարավոր միասնական թեկնածուին, եթե, իհարկե, այդպիսին լինի:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment