Monday, July 2, 2012

Թուրքիա այցելող հայաստանցիների թիվն ըստ 2012-ի հունվար-մայիս ամիսների

News.am. 2-7-2012- Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում աճել է 4,8 տոկոսով՝ կազմելով 19 736 հոգի։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի մայիսին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 5 046 հոգի, որը 210-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2012-ի հունվար-փետրվար ամսիներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Իրանի քաղաքացիները։ 2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 438 840 իրանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 41 տոկոսով։ Նախորդ տարի տվյալ ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 746 686 իրանցի։ 2012-ի ապրիլին Թուրքիայի մեկնած հայաստանցիների թիվը նախորդ ամսվա համեմատ աճել էր 25 տոկոսով։ Մարտին Թուրքիա էր այցելել 3 909 հայաստանցի։ Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։

No comments: