Monday, July 2, 2012

Ճապոնացիները 250 մլն դոլար են պահանջում Ալիևի «Հրե աշտարակները» փլուզումից փրկելու համար

Panorama.am. 2-7-2012- Բաքվի կենտրոնում կառուցված Ադրբեջանի մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` «Հրե աշտարակները»,կանգնած են փլուզման առաջ: Նրանցից մեկն արդեն 15 սմ թեքվել է: Որոշ ժամանակ առաջ «Ազադլիգը» հայտնել էր, որ այդ իրողությունը խիստ զայրացրել է աշտարակների գաղափարի հեղինակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Աշտարակները փլուզումից փրկելու համար Ճապոնիայից մասնագետներ են հրավիրվել: Թերթի տեղեկություններով` ճապոնացիները հնարավոր են համարում երեք երկնաքերների փրկությունը, սակայն դրա դիմաց նրանք Ալիևից 200 մլն մանաթ (250 մլն դոլար) փող են պահանջել: Ճապոնացի մասնագետները հայտնել են, որ աշտարակները կառուցվել են սողանքային տարածքում, և եթե սողանքը չկանխվի, երկնաքերները կփլուզվեն: Նշվում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի բյուջեի վրա մոտ մեկ միլիարդ դոլար նստած այդ նախագիծը փրկելու հարցում, և Ալիևը հանձնարարել է իրեն հավատարիմ գործարարներին վճարել ճապոնացիների պահանջած գումարը:

No comments: