Monday, July 2, 2012

«ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային նորմերին». Իրանի ԱԳՆ

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ը Իրանի նկատմամբ նոր
պատժամիջոցներով սպառնալիքի տակ են դնում համաշխարհային էներգետիկ շուկաները: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը՝ մեկնաբանելով իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի բեռնարգելքի ուժի մեջ մտնելը. «Նրանք պետք է գիտակցեն, թե ինչպիսի բացասական ազդեցություն են ունենում նրանց անպատասխանատու միջոցները համաշխարհային տնտեսության վա: Դա կապված է նրա հետ, որ մատակարարումների անվտանգությունը հանդիսանում է գլոբալ էներգետիկ շուկայի անբաժանելի մասը: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի սահմանած միակողմանի պատժամիջոցներն օրինական չեն ու հակասում են միջազգային նորմերին, այդ թվում՝ նաև ազատ առևտրի սկզբունքներին»:

No comments: