Sunday, July 1, 2012

Մանդատից զրկել Ռուբեն Հայրապետյանին

Հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում մնալուց հետո իր մահկանացուն կնքեց հունիսի 29-ի երեկոյան: Այսօր՝ 21:00-ին, միացեք մեզ Ավանի «Հարսնաքար» ռեստորանի մոտ՝ մոմավառություն կազմակերպելու Վահե Ավետյանի հիշատակին և բողոքի ձայն բարձրացնելու սանձարձակ օլիգարխիայի ու մարդասպանների խրախճանքի դեմ: ՀՀ-ում ամենաթողության կարծրատիպը վերացնելու նպատակով ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ պիտի պահանջենք Ռուբեն Հայրապետյանին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից և ցմահ ազատազրկման դատապարտել նրա հանցագործ կամակատարներին, ովքեր կազմակերպել և իրականացրել են Վահե Ավետյանի սպանդը: Միաժամանակ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆՔ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը, «Բջնի» և «Նոյ» հանքային ջրերի ապրանքատեսակները: Այսօր 21:00-ին բոլորս մենք մեր բողոքն ենք արտահայտելու Հայաստանում Հանրապետությունում պետականորեն հովանավորվող սարսափելի և անմարդկային բարքերի դեմ: ՀՀ ինքնորոշված քաղաքացիներ

No comments: