Sunday, July 1, 2012

Թուրքական հետախուզական օդանավը խփվել է Սիրիայի տարածքում. WSJ

News.am. 30-6-2012- Ամերիկյան հետախուզության պատասխանատուները հայտարարել են, թե հունիսի 22-ին Սիրիայի կողմից խփված թուրքական հետախուզական օդանավը գտնվել է Սիրիայի տարածքում։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով ամերիկյան Wall Street Journal-ին։ Անունը բացահայտել չցանկացող ամերիկացի բարձրաստիճան զինվորականը նշել է, թե որեէ փաստ չի հայտնաբերվել, թե օդանավը խփվել է հրթիռներով, այսինք՝ օդանավի դեմ կրակ է բացվել մոտ տարածությունից, երբ այն գտնվել է Սիրիայի տարածքում։ Թուրքական մամուլն այս հայտարարությունը շոկային է համարում, քանի որ թուրքական իշխանությունները հայտարարում են, թե թուրքական օդանավը խփվել է Սիրիայի օդային տարածքից դուրս։ Սիրիական կողմը պնդում է, որ թուրքական օդանավը խփվել է Սիրիայի տարածքում եւ ամենապարզ հակաօդային զինատեսակով։

No comments: