Tuesday, July 3, 2012

Ոստիկանապետը «Հարսնաքար»-ի մասին

«Լրագիր» 2-7-2012- «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնի միջադեպի գործով նախաքննությունը կլինի բացարձակապես արդար, ազնիվ և թափանցիկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 2-ին հավաստիացրեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նա ընդգծեց, որ առաջին հերթին հասարակությունը և «մենք՝ բոլորս, պետք է անհանդուրժող լինենք նման երևույթների նկատմամբ»: ՀՀ ոստիկանապետը չբացառեց նաև, որ միջադեպի հետևանքով տուժածներից մեկի՝ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պարագայում կարող են փոփոխություններ լինել մեղադրանքում: Հիշեցնենք, որ գործով մեղադրյալները 6-ն են՝ բոլորը ռեստորանային համալիրի աշխատակիցներ: Արդյո՞ք պետք է պատասխանատվություն կրի «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը հարցին, ՀՀ ոստիկանապետը հայտարարեց. «Իմ կարծիքը օրենքի հետ համահունչ է, նախաքննության պրոցես է տեղի ունենում, նախաքննությունը բոլոր այդ հարցերին կպատասխանի և, բնական է, նախաքննությունը լինելու է բացարձակապես թափանցիկ»:

No comments: