Tuesday, July 3, 2012

Իրանը վերսկսել է գազի մատակարարումը Թուրքիա

1in.am. 2-7-2012- Երկուշաբթի օրն Իրանը վերսկսել է բնական գազի մատակարարումը Թուրքիա, որն ընդհատվել էր անցյալ շաբաթ գազամուղի պայթեցման պատճառով։ Այս մասին հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը՝ հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին: «Իրանական բնական գազի արտահանումը Թուրքիա վերսկսվեց մի քանի րոպե առաջ, Թուրքիայի հարցումից և գազամուղի վերանորոգումից հետո»,- մեջբերում է լրատվամիջոցը իրանական «Մեհր» գործակալության հաղորդագրությունը: Անցյալ հինգշաբթի օրը գազամուղի՝ Թուրքիայի արևելքում գտնվող հատվածի պայթյունի հետևանքով դադարել էր իրանական գազի մատակարարումը: ԶԼՄ-ները, հղում կատարելով թուրքական պաշտոնյաներին, հայտնել էին հնարավոր դիվերսիայի մասին: Այս գազամուղով օրական Իրանից Թուրքիա է մատակարարվում 27 միլիոն խորանարդ մետր բնական գազ:

No comments: