Monday, July 2, 2012

Իրանը հնարավորություն ունի վերսկսել միջուկային ծրագրին վերաբերող բանակցությունները

1in.am. 16-6-2012-Իրանը հնարավորություն ունի վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որոնց ընթացքում Թեհրանը պետք է «կոնկրետ քայլեր» ձեռնարկի միջազգային հանրության պահանջները կատարելու համար: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Նա ողջունել է Իրանից նավթի մատակարարման վրա բեռնարգելք դնելու «և Թեհրանի հանդեպ այլ պատժամիջոցներ սահմանելու» ԵՄ որոշումը։ Այս մասին հաղորդում են համացանցային ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ այսօր իրանական նավթը Եվրամիություն ներմուծելու բեռնարգելքն ուժի մեջ է մտել: Նավթի ներմուծումը ԵՄ անդամ երկրների տարածք ամբողջությամբ կարգելվի:

No comments: