Sunday, July 1, 2012

Խոսք «Հայաստան»-ի

Սիրիահայությունը Սփյուռք չէ՞
Սիրիահայությունը դժվար օրեր է անցկացնում: Ռմբահարումներն ու բախումները շարունակվում են, երկիրը գտնվում է փաստացի քաղաքացիական պատերազմի սեմին: Թալանվում են հայ ընտանիքներ, վաճառատներ, հայկական եկեղեցի: Առևանգվում են հայ քաղաքացիներ, վիրավորվել են տասնյակներ, սպանվել՝ առնվազն հինգը: Արցախյան ազատամարտի տարիներում և 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի օրերում սփյուռքահայությունը և առաջին գծի վրա Սիրիայի՝ Հալեբի, Ղամշլիի, Քեսաբի և Դամասկոսի… հայությունը, անմնացորդ տրվեցին իրենց հայրենաբնակ քույր եղբայրների զորակցելու նվիրական պարտականությանը… իսկ այսօր նրանք՝ ԱՆՏԵՍՎԱԾ են իրենց հայրենիքի կողմից: Նրանք այսօր, բառի բուն իմաստով, որբ են՝ հայր, մայր չունեն: Ինչո՞ւ է Սփյուռքի անունով հսկայական գումարներ մսխվում, երբ ՀՀ Սփյուռքի նախարարը այցելում է, Սիրիային կից՝ սակավաթիվ հայություն ունեցող Հորդանան, սակայն նույն նախարարը չի ցանկանում, թեկուզ կարեկցանքի և ոգեղեն ներշնչման համար, այցելել սիրիահայ համայնքին: Ե՞րբ և ո՞ւմ պիտի պետք գա այդ նախարարությունը, եթե ոչ՝ կրակի մեջ գտնվող սփյուռքահայ ընտանիքներին: Միթե՞ Սփյուռքը միմիայն քըրք քրքորյաններն են: Եթե պետություն ե՛նք, պետական վերաբերում ցուցաբերենք, այլապես հրաժարվե՛նք սնամեջ հայտարարություններ կատարելուց: «Հայաստան» շաբաթաթերթ, Աթենք, 2.07.2012

No comments: