Saturday, July 21, 2012

Բրիտանացուն ազատազրկման են դատապարտել Ադրբեջանին հյուսիսկորեական հրթիռներ վաճառելու փորձի համար

Tert.am. 20-7-2012- Մեծ Բրիտանիայում 3.5 տարի ազատազրկման է դատապարտվել զենքի առևտրով
զբաղվող Մայքլ Ռենջերը: Նա փորձել է Հյուսիսային Կորեայից «երկիր-երկինք» դասի հրթիռներ գնել և դրանք վաճառել Ադրբեջանին, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով բիրտանական մամուլին: «Ռենջերի հարաբերությունները Ադրբեջանի հետ ոչ միայն անօրինական էին, այլ նաև պոտենցիալ վտանգավոր», - ասվում է բրիտանական դատախազության հայտարարոթյան մեջ: Բրիտանացի իրավապահների խոսքով, Ռենջերը միջազգային մակարդակի զինավաճառ է, ով զենքի մաքսանենգության համար գործածել է Հոնգկոնգում իր ընկերուհու անունով գրանցված ընկերությունը: Դատարանում ներկայացվել է բրիտանացու էլեկտրոնային նամակագրությունը, որում նա պարծենում է իր հյուսիսկորեական զենքի մատակարարին, թե ինչպես են զենքի վաճառքի հարցով Ադրբեջանում այցի ժամանակ իրեն ընդունել երկրի ղեկավար շրջանակները, նույնիսկ իրեն տրամադրել են շքեղ լիմուզին անձնական վարորդով:

No comments: