Tuesday, July 3, 2012

Թուրքիայում խուճապ է

Panorama.am. 2-7-2012- «Inforos» պարբերականի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կես տարի ժամկետով սառեցնում է ԵՄ-ի հետ հարաբերությունները, քանի որ Կիպրոսը ստանձնել է ԵՄ նախագահությունը: «Մեր դիրքորոշումը Կիպրոսի՝ ԵՄ նախագահության հարցում միանշանակ է: Կիպրոսի նախագահության օրոք Թուրքիայի և ոչ մի կառուց չի համագործակցի ԵՄ-ի հետ»,- նշել է Դավութօղլուն: «Famagusta-gazette»-ի փոխանցմամբ էլ, Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսն իր հերթին քննադատել է Թուրքիայի` Կիպրոսի հարցում վարած քաղաքականությունը: Դիմիտրիս Ավրամոպուլոսն այս մասին հայտարարել է Նիկոսիայում Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հետ հանդիպումից հետո: Նախարարը նշել է, որ Թուրքիան պարտավոր է վերջապես համակերպվել այն փաստի հետ, որ ԵՄ նախագահությունն առաջիկա ամիսներին ղեկավարելու է Կիպրոսը: Հիշեցնենք, որ 1974 թվականին թուրքական զորքերը տեղի թուրքերին պաշտպանելու պատրվակով ներխուժել են կղզի և օկուպացնելով վերջինիս տարածքի մոտ 35 տոկոսը, այնտեղ ստեղծել են Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն , որը մինչ օրս միայն Թուրքիան է ճանաչել:

No comments: