Tuesday, July 3, 2012

Իրանը Թուրքիային հարվածելու համար նոր հրթիռներ է պատրաստել

HayNews.am. 2-7-2012- Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից գեներալ
Էմիր Հաջըզադեն հայտարարել է, որ իրանական կողմը Թուրքիայի Մալաթիա նահանգում վերջերս կառուցված ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանի դեմ հատուկ հրթիռ է պատրաստել: Իրանցի գեներալը նշել է, որ «Արմ» անունը կրող նոր բալիստիկ հրթիռն ունակ է ոչնչացնել Իրանի շրջապատում գտնվող ՆԱՏՕ-ի բոլոր հակահրթիռային կայանները, այդ թվում նաև Թուրքիայի տարածքում գտնվողները: Էմիր Հաջըզադեն նաև անդրադարձել է մայիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացված թուրքական F-4 կործանիչին` նշելով, որ նրա երկու օդաչուները սպանվել են: Մինչ այս հայտնի չէ թուրքական կործանիչի երկու օդաչուների ճակատագիրը: Իրանցի զինվորական խոսքերով` նրանք մահացել են, և այդ կապակցությամբ առաջիկայում հայտարարություն կլինի:

No comments: