Monday, July 2, 2012

Իրանը բալիստիկ հրթիռներ է փորձարկելու

Tert.am. 2-7-2012- Իրանում երեք օր շարունակ հրթիռային փորձարկումներ են տեղի ունենալու. այդ
մասին երկրի պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է օդային ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն: Նա հայտարարել է, որ փորձարկվելու են փոքր, միջին և մեծ հեռահարության տարածության համար նախատեսված բալիստիկ հրթիռները: Նախատեսվում է փորձարկել նաև նոր հրթիռներ, որոնցից մեկը կրում է «Պարսից ծոց» անվանումը: Հաջիզադեն նշել է, որ փորձարկվելու է հատկապես հրթիռների ազդեցությունն ու նշանակետին հասնելու հնարավորությունը: Ուսումնավարժանքներին մասնակցելու են նաև ռումբ նետելու հնարավորություններ ունեցող անօդաչու ինքնաթիռները:

No comments: