Monday, July 2, 2012

Սերժ Սարգսյանի հետ Ռուբեն Հայրապետյանն է՞լ է մեկնել Կիև ֆուտբոլ դիտելու

Top-news.am. 1-7-2012- Նախագահ Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրավերով հուլիսի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Կիև: Հանրապետության նախագահը հանդիպում կունենա գործընկերոջ՝ Վիկտոր Յանուկովիչի հետ: Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի և բարձրաստիճան այլ հյուրերի հետ միասին մայրաքաղաք Կիևում կդիտի նաև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության «Եվրո-2012» եզրափակիչ խաղը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Մի շարք տեղեկությունների համաձայն, Սերժ սարգսյանի հետ Կիեւ կմեկնի նաեւ Ռուբեն Հայրապետյանը, որի դեմ ուղղված բողոքի գործողությունները Երեւանում չեն դադարում:

No comments: