Sunday, July 1, 2012

Իրանի իշխանությունները պահանջել են OPEC-ի արտահերթ կոնֆերանս հրավիրել

1in.am.1-7-2012- Իրանը պահանջել է նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) արտահերթ կոնֆերանս հրավիրել: Պատճառն այն է, որ կազմակերպության որոշ անդամներ չեն հետևում իրենց քվոտաներին և ավելի շատ նավթ են արդյունահանում: Այս մասին տեղեկացրել է MigNews-ը: Իրանի իշխանությունների կարծիքով` դա հանգեցրել է նավթի գնի նվազման: «Մենք OPEC-ի գլխավոր քարտուղարից պահանջել ենք արտահերթ կոնֆերանս հրավիրել այն բանից հետո, երբ գները հասել են իռացիոնալ մակարդակի»,- հայտարարել է Իրանի նավթի նախարար Ռուստամ Կասեմին: Նա հիշեցրել է, որ հունիսի սկզբներին համաձայնություն էր կայացվել, որ համախառն օրական քվոտան չպետք է գերազանցի 30 միլիոն բարելը: Ներկայումս OPEC-ը արդյունահանում է օրական 33 միլիոն բարել նավթ:

No comments: