Wednesday, August 8, 2012

Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանը օգոստոսի 15-ին հանդես կգա առաջին հրապարակային ելույթով

News.am. 8-8-2012- Օգոստոսի 15-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Ամերիկա-Ադրբեջանական Առեւտրային պալատի` երկկողմանի հարաբերությունների ներկայիս վիճակին նվիրված նիստի ժամանակ հանդես կգա հաշվետվությամբ: Որպես դեսպան` սա կլինի նրա առաջին հրապարակային ելույթը, հայտնում է Turan-ը: Ինչ վերաբերում է Բաքու ժամանմանը, ապա դեսպանի ժամանումը հետաձգվել է մինչեւ օգոստոսի վերջ, հայտնում է դեսպանին մոտ կանգնած աղբյուրը, իսկ թե ինչն է հետաձգման պատճառ հանդիսացել, չի մանրամասնվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեսպանը Բաքու կժամանի ամսվա սկզբին: Որպես Ադրբեջանում դեսպան` Մորնինգսթարը իր գործունեությունը սկսել է հուլիսի 20-ին, երբ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից ստացել է լիազորագրերը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ապրիլինի նախագահ Օբաման Մորնինգսթարին նշանակել է Ադրբեջանի դեսպան: Հունիսի 19-ին Սենատի Արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է այս նշանակումը: ԱՄՆ-ի Սենատը հունիսի 29-ի ընդհանուր նիստի ժամանակ հաստատել է Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանի դեսպանի պաշտոնում:

No comments: