Wednesday, August 8, 2012

Վ. Գուլուզադե. Ռուսաստանը փլուզվելու է

Panorama.am. 8-8-2012- Ռուսաստանում այսօր այն նույն իրավիճակն է ինչ 1917 թվականի Սոցիալիստական հեղափոխության օրերին: Ռուսաստանը փլուզվելու է և նրա հետ փլուզվելու են այն երկրները, որոնք Ռուսաստանի կողքին են լինելու: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: «Ռուսաստանը պետք է լքի Արևելքը: Երրորդ համաշխարհային պատերազմը դեռ չի ավարտվել: Դրա առաջին փուլը՝ ԽՍՀՄ-ի փլուզումն էր, երկրորդ փուլը՝ նախկին սոցիալիստական ճամբարի երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը: Հաջորդ փուլը՝ հենց Ռուսաստանին է վերաբերվում: Այն ժողովուրդները, որոնք ՌԴ կազմում եմ այլևս չեն ցանկանում ՌԴ-ի կազմում լինել, նրանք ցանկանում են ապրել նորմալ ժողովրդավարական երկրում»,- ասել է Վ. Գուլուզադեն: Ադրբեջանը, որքան որ հնարավոր է պետք է հեռու մնա զինված կոնֆլիկներից, պահպանի ներքին կայունությունը, շարունակի իր ինտեգրացիոն քաղաքականությունը դեպի ՆԱՏՕ և Արևմուտք:

No comments: