Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքներով, Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Հայաստանն այսպիսին է համարվում նաեւ միջազգային ժողովրդագրական նորմերով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչության միջին տարիքը կլինի 50 տարեկան: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ու տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիր», որն արդեն ներկայացվել է կառավարությանը: Գարիկ Հայրապետյանի խոսքով, նախարարությունը ծրագիրը մշակելիս հիմնվել է իրենց «Բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծություն» ուսումնասիրության վրա: Ըստ Հայրապետյանի, եթե երկրի բնակչության տեսակարար կշռի մեջ 65 եւ բարձր տարիք ունեցողները կազմում են մինչեւ 8 տոկոս, այն համարվում է երիտասարդ, 8-12 տոկոս` ծերացող եւ 12-ից բարձր` ծերացած երկիր: Սա պայմանանվորված է մի շարք հանգամանքներով. կյանքի տեւողության բարձրացում, անկում ապրող ծնելիություն եւ վերելք ապրող միգրացիոն հոսքեր: Նշվածներից լուծման կարիք ունեն միայն վերջին երկուսը` միգրացիոն հոսքերի կարգավորում եւ ծնելիության աճին նպաստող պետական քայլերի մշակում: Իսկ քանի որ նկատվում է կյանքի տեւողության բարձրացում, նշանակում է հարկավոր է մշակել նաեւ մեծահասակների ինտեգրման գործող ծրագիր: «Ազատություն ռադիոկայան» Saturday, August 18, 2012
2050 թվականին Հայաստանում բնակչության միջին տարիքը կլինի 50 տարեկան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքներով, Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Հայաստանն այսպիսին է համարվում նաեւ միջազգային ժողովրդագրական նորմերով: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչության միջին տարիքը կլինի 50 տարեկան: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ու տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիր», որն արդեն ներկայացվել է կառավարությանը: Գարիկ Հայրապետյանի խոսքով, նախարարությունը ծրագիրը մշակելիս հիմնվել է իրենց «Բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծություն» ուսումնասիրության վրա: Ըստ Հայրապետյանի, եթե երկրի բնակչության տեսակարար կշռի մեջ 65 եւ բարձր տարիք ունեցողները կազմում են մինչեւ 8 տոկոս, այն համարվում է երիտասարդ, 8-12 տոկոս` ծերացող եւ 12-ից բարձր` ծերացած երկիր: Սա պայմանանվորված է մի շարք հանգամանքներով. կյանքի տեւողության բարձրացում, անկում ապրող ծնելիություն եւ վերելք ապրող միգրացիոն հոսքեր: Նշվածներից լուծման կարիք ունեն միայն վերջին երկուսը` միգրացիոն հոսքերի կարգավորում եւ ծնելիության աճին նպաստող պետական քայլերի մշակում: Իսկ քանի որ նկատվում է կյանքի տեւողության բարձրացում, նշանակում է հարկավոր է մշակել նաեւ մեծահասակների ինտեգրման գործող ծրագիր: «Ազատություն ռադիոկայան»
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment