Tert.am. 17-8-2012- Լույս է տեսել ամերիկահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանի «Պրո Հայաստան. հրեական արձագանքը Հայոց ցեղասպանությանը» (Pro Armenia and the Jewish Responses to the Armenian Genocide) աշխատությունը: Նախաբանը հեղինակել է իտալահայ գիտնական Անտոնիա Արսլանը, որը հայաստանցի ընթերցողին առավել հայտնի է «Արտույտների ագարակը» վեպով: Արսլանը, մասնավորապես, գրում է. «Ես այս գիրքը կարդացի մեկ շնչով… սա վեպ չէ: Հայերի ու հրեաների պատմություն է»: Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ: Եղիայանը օգտվել է նվազ հայտնի և բազմազան աղբյուրներից՝ շեշտը դնելով ՆԻԼԻ հրեական լրտեսական ցանցի վրա, որը Առաջին աշխարհամարտի տարիներին գործում էր ընդդեմ օսմանյան իշխանությունների: Որպես այդ հրեաների վկայությունները, հուշերը ի մի բերող երկ՝ սա առաջին տպագիր աշխատությունն է: Եվ նոր գործ Հայոց ցեղասպանությունը վկայողների մասին գրականության մեջ: Գիրքը արդեն իսկ վաճառվում է centerar.org –ում և amazon.com-ում: Saturday, August 18, 2012
Հրեական լրտեսական ցանցի արձագանքը՝ Հայոց ցեղասպանությանը. նոր աշխատություն
Tert.am. 17-8-2012- Լույս է տեսել ամերիկահայ իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Վարդգես Եղիայանի «Պրո Հայաստան. հրեական արձագանքը Հայոց ցեղասպանությանը» (Pro Armenia and the Jewish Responses to the Armenian Genocide) աշխատությունը: Նախաբանը հեղինակել է իտալահայ գիտնական Անտոնիա Արսլանը, որը հայաստանցի ընթերցողին առավել հայտնի է «Արտույտների ագարակը» վեպով: Արսլանը, մասնավորապես, գրում է. «Ես այս գիրքը կարդացի մեկ շնչով… սա վեպ չէ: Հայերի ու հրեաների պատմություն է»: Աշխատանքում ներկայացված է, թե ինչպես հրեաները իրենց ձայնը բարձրացրեցին հայերի դեմ իրականացվող գազանաբարո քաղաքականության դեմ: Եղիայանը օգտվել է նվազ հայտնի և բազմազան աղբյուրներից՝ շեշտը դնելով ՆԻԼԻ հրեական լրտեսական ցանցի վրա, որը Առաջին աշխարհամարտի տարիներին գործում էր ընդդեմ օսմանյան իշխանությունների: Որպես այդ հրեաների վկայությունները, հուշերը ի մի բերող երկ՝ սա առաջին տպագիր աշխատությունն է: Եվ նոր գործ Հայոց ցեղասպանությունը վկայողների մասին գրականության մեջ: Գիրքը արդեն իսկ վաճառվում է centerar.org –ում և amazon.com-ում:
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment