Thursday, August 9, 2012

Թեհրանում 30 երկրների՝ այդ թվում Հայաստանի, մասնակցությամբ մեկնարկում է Սիրիայի հարցով հրավիրված համաժողովը

Panorama.am. 9-8-2012- Աշխարհի շուրջ 30 երկրների ներկայացուցիչներ այսօր Թեհրանում քննարկում են Սիրիայի ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Իրանցի բարձրաստիճան դիվանագետի հաղորդմամբ՝ սույն համաժողովին մասնակցում են Չինաստանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ալժիրի, Օմանի, Զիմբաբվեի, Իրաքի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Նիկարագուայի, Կուբայի, Սուդանի, Հորդանանի, Թունիսի, Մավրիտանիայի, Ինդոնեզիայի, Բենինի, Շրի Լանկայի, Էկվադորի և Պակիստանի, արտգործնախարարներն ու բարձրաստիճան այլ դիվանագետներ:

No comments: