Tuesday, August 14, 2012

Ավելի քան 50 երկրներ հաստատել են Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին իրենց մասնակցությունը

Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս ավելի քան 50 բարձրաստիճան պատվիրակություններ հաստատել են օգոստոսի 26-31-ը Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին իրենց մասնակցությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ընթանում են այդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: Մեհմանպարաստը հավելել է, որ գագաթնաժողովին մասնակցելու են տարբեր երկրների նախագահներ, փոխնախագահներ, վարչապետեր ու արտգործնախարարներ:

No comments: