Tert.am. 14-8-2012- Նախնական հաշվարկների համաձայն` Իրանում օգոստոսի 11-ին գրանցված երկրաշարժը երկրին հասցրել է 650 մլն դոլարի վնաս: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով իրանական Mehrnews-ին, այս մասին հայտնել են Արևելյան Ադրբեջանի նահանգային իշխանությունները` հավելելով, որ այս թիվը կարող է աճել: Արևելյան Ադրբեջանում տուժել է 307 գյուղ, 4 քաղաքների տներում հայտնվել են ճաքեր: Օգոստոսի 11-ին նախ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Ահար քաղաքում, իսկ շուտով դրան հաջորդել էր 6.3 մագնիտուդով ևս մեկը` ցնցելով Վարզաղանն ու Հարիսը: Այս երկու ցնցումներին հաջորդել են 50-ից ավելի հետցնցումներ, որոնցից մի քանիսի ուժգնությունը հասել է 4 մագնիտուդի: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 306, վիրավորվել մոտ 2000 մարդ: Օգոստոսի 13-ին Իրանում` Վարզաղան քաղաքում, գրանցվել է նոր երկրաշարժ` 4.6 մագնիտուդ ուժգնությամբ:Tuesday, August 14, 2012
Հայտնի է երկրաշարժի հետևանքով Իրանին հասցված վնասի չափը
Tert.am. 14-8-2012- Նախնական հաշվարկների համաձայն` Իրանում օգոստոսի 11-ին գրանցված երկրաշարժը երկրին հասցրել է 650 մլն դոլարի վնաս: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով իրանական Mehrnews-ին, այս մասին հայտնել են Արևելյան Ադրբեջանի նահանգային իշխանությունները` հավելելով, որ այս թիվը կարող է աճել: Արևելյան Ադրբեջանում տուժել է 307 գյուղ, 4 քաղաքների տներում հայտնվել են ճաքեր: Օգոստոսի 11-ին նախ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Ահար քաղաքում, իսկ շուտով դրան հաջորդել էր 6.3 մագնիտուդով ևս մեկը` ցնցելով Վարզաղանն ու Հարիսը: Այս երկու ցնցումներին հաջորդել են 50-ից ավելի հետցնցումներ, որոնցից մի քանիսի ուժգնությունը հասել է 4 մագնիտուդի: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 306, վիրավորվել մոտ 2000 մարդ: Օգոստոսի 13-ին Իրանում` Վարզաղան քաղաքում, գրանցվել է նոր երկրաշարժ` 4.6 մագնիտուդ ուժգնությամբ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment