Panorama.am. 14-8-2012- Միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի և «5+1 խմբի» հերթական հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա Բաղդադում: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում Իրաքի դեսպան Մոհամմադ Մաջիդոլշեյխը: Իրաքի դեսպանը նշել է, որ օրերս ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Բաղդադ կատարած այցելության ժամանակ, ի թիվ այլ հարցերի, Իրաքի պաշտոնյաների հետ քննարկել է նաև Բաղադում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպման հարցը: Իրաքցի բարձրաստիճան դիվանագետը, պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ վերջերս Իրաքյան Քուրդիսթան կատարած այցելության մասին հնչած հարցին, նշել է. «Դավութօղլուի այցն իրականացվել է առանց Իրաքի հետ պաշտոնական համաձայնեցման: Այդ առնչությամբ մենք մեր բողոքն ենք հայտնել Անկարային: Վերջինիս կողմից առայժմ որևէ արձագանք չենք ստացել»: Դեսպան Մաջիդոլշեյխը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշել է, որ Իրաքը պատրաստ է Սիրիայի ներքաղաքական զարգացումների առնչությամբ խորհրդակցական հաջորդ նիստը կազմակերպել Բաղդադում: (ռաջին նիստն օրերս Իրանի միջնորդությամբ կայացավ Թեհրանում: Wednesday, August 15, 2012
Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը կրկին կկայանա Բաղդադում
Panorama.am. 14-8-2012- Միջուկային ծրագրի առնչությամբ Իրանի և «5+1 խմբի» հերթական հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա Բաղդադում: Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Իրանում Իրաքի դեսպան Մոհամմադ Մաջիդոլշեյխը: Իրաքի դեսպանը նշել է, որ օրերս ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Բաղդադ կատարած այցելության ժամանակ, ի թիվ այլ հարցերի, Իրաքի պաշտոնյաների հետ քննարկել է նաև Բաղադում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպման հարցը: Իրաքցի բարձրաստիճան դիվանագետը, պատասխանելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ վերջերս Իրաքյան Քուրդիսթան կատարած այցելության մասին հնչած հարցին, նշել է. «Դավութօղլուի այցն իրականացվել է առանց Իրաքի հետ պաշտոնական համաձայնեցման: Այդ առնչությամբ մենք մեր բողոքն ենք հայտնել Անկարային: Վերջինիս կողմից առայժմ որևէ արձագանք չենք ստացել»: Դեսպան Մաջիդոլշեյխը, անդրադառնալով սիրիական ճգնաժամին, նշել է, որ Իրաքը պատրաստ է Սիրիայի ներքաղաքական զարգացումների առնչությամբ խորհրդակցական հաջորդ նիստը կազմակերպել Բաղդադում: (ռաջին նիստն օրերս Իրանի միջնորդությամբ կայացավ Թեհրանում:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment