Wednesday, August 15, 2012

Ադրեջանի պաշտպանության նախարարը վաճառքի է հանել ունեցվածքը

Panorama.am. 14-8-2012- Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը վաճառքի է հանել Բաքվում իր ունեցած մի քանի շքեղ առանձնատները: Gundeminfo.az-ը գրում է, որ Բաքվի Յասամալի շրջանում Պետական վիճակագրական կոմիտեի հարևանությամբ գտնվող և նախկինում զինվորականներին պատկանող «Սալյուտ» հյուրանոցի տեղում կառուցած առանձնատունը Աբիևը վաճառում է 5 մլն դոլարով: Կայքը գրում է, որ հյուրանոցի` պաշտպանության նախարարության հաշվեկշռից հանելուց հետո, ապօրինի ճանապարհով կառուցված այդ առանձնատունը մինչ այժմ չի քանդվել Աբիևի` նախարար լինելու պատճառով: Կայքի տեղեկություններով` վերջին շրջանում ադրբեջանական բանակում զինվորների մահվան դեպքերի աճը և բանակում «դեդովշչինայի» տարածումը խիստ զայրացրել է նախագահ Իլհամ Ալիևին: «Երևում է` առանձնատները վաճառքի հանած նախարարը գիտի, որ մոտ ժամանակում կարող է պաշտոնանկ արվել»,- գրում է կայքը:

No comments: