Monday, August 20, 2012

Թուրքիայի արտաքին պարտքը կրճատվել է 9 միլիարդ դոլարով

1in.am. 19-8-2012- 2012 թ. հունվար-հուլիս ամիսներին Թուրքիան 9 միլիարդ դոլարի չափով վճարել է արտաքին պարտքի դիմաց, առանց մասնավոր սեկտորի պարտքի: Այդ մասին նշվում է Թուրքիայի Կենտրոնական բանկի հաշվետվության մեջ, որը հրապարակվել է շաբաթ օրը բանկի պաշտոնական կայքում: Պարտքի մարման ընդհանուր ծավալից 6.6 միլիարդ դոլար վճարվել է պետբյուջեից, 551 միլիոն դոլար` վարչակազմի բյուջեից, և 298.9 միլիոն դոլար` երկրի Կենտրոնական բանկի միջոցներից: Թուրքիայի արտաքին պարտքը (առանց մասնավոր սեկտորի) հունիսի մեկի դրությամբ կազմում էր 97.7 միլիարդ դոլար:

No comments: