Saturday, August 18, 2012

Իրանում տեղի են ունեցել հակաիսրայելական ավանդական ցույցերը

News.am. 17-8-2012- Իրանի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել հակաիսրայելական ցույցեր, որը համընկել է «Ալ Կուդս»` պաղեստինցիների համերաշխության միջազգային օրվա հետ: Ցուցարարների մոտ եղել են պաղեստինյան դրոշներ եւ «Մահ Իսրայելին» գրությամբ ցուցանակներ: 1979 թ-ին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում ամեն տարի նմանատիպ ցույցեր են տեղի ունենում, հայտնում է «Ռոսբալտը»: Ներկայիս ակցիան տեղի է ունեցել իրանական միջուկային ծրագրի պատճառով Իսրայելի եւ Իրանի հարաբերությունների սրացման ֆոնի ներքո: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն եւ Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկանում են գրոհել Իրանի միջուկային օբեկտները մոտակա աշնանը, բայց դեռեւս աջակցություն չեն գտնում բանակի հրամանատարության եւ հատուկ ծառայությունների կողմից: Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է, որ Իսրայելը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել իրանական միջուկային օբեկտների դեմ հնարավոր հարձակման որոշումը: Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը օգոստոսի 16-ին հայտնել է, որ Իսրայելը հետաձգում է հարձակումը Իրանի դեմ մինչեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտը:

No comments: