News.am. 15-8-2012- Այսպես ասած «փոխվող» եւ «հանդուրժողական» դարձող Թուրքիայում շարունակվում են պետական մակարդակով խրախուսել հայերին վիրավորելն ու հայհոյելը: Թուրքական DIHA գործակալություն փոխանցմամբ՝ Թուրքիայում ինտերնետի միջոցով վաճառքի է հանվել թուրք ազգայնական Հալուք Քըրջըի «Հայեր, ժամանակը մի մոռացեք» այլատյացություն եւ խտրականություն սերմանող գիրքը, որի նախաբանում խմբագիրը անցել է չափ ու սահման՝ հայհոյելով մի ամբողջ ազգի: Չմանրամասնելով ամբողջ նախաբանը՝ նշենք, որ այնտեղ օգտագործվում են՝ «հայ կոչվող թուրքի թշնամիները», «ում շներն են հայերը», «ով են այս հայ կոմիտեականները» եւ այլն: Վիրավորական այս տեքստը սկզբում նկատել են İdefix անունով կայքում, որից հետո Twitter-ով boykotidefix գրառումներով հաջողվել է հանել տալ վիրավորական նախաբանը, սակայն կայքը շարունակել է գրքի վաճառքը: Սոցկայքերի օգտատերերը նույն վիրավորական նախաբանը նկատել են նաեւ այլ ինտերնետ գրախանութներում եւ պատրաստվում են նրանց դեմ եւս բողոքի գործողություններ իրականացնել: Նշվում է, որ այս գիրքը բաժանվել է նաեւ դպրոցներին: Այս պահի դրությամբ թուրքական մի շարք ինտերնետ գրախանութների կայքերում մնում է նույն վիրավորական նախաբանը:Wednesday, August 15, 2012
Թուրքիայում հայերին հայհոյող նախաբանով գիրքը բաժանվում է դպրոցներին
News.am. 15-8-2012- Այսպես ասած «փոխվող» եւ «հանդուրժողական» դարձող Թուրքիայում շարունակվում են պետական մակարդակով խրախուսել հայերին վիրավորելն ու հայհոյելը: Թուրքական DIHA գործակալություն փոխանցմամբ՝ Թուրքիայում ինտերնետի միջոցով վաճառքի է հանվել թուրք ազգայնական Հալուք Քըրջըի «Հայեր, ժամանակը մի մոռացեք» այլատյացություն եւ խտրականություն սերմանող գիրքը, որի նախաբանում խմբագիրը անցել է չափ ու սահման՝ հայհոյելով մի ամբողջ ազգի: Չմանրամասնելով ամբողջ նախաբանը՝ նշենք, որ այնտեղ օգտագործվում են՝ «հայ կոչվող թուրքի թշնամիները», «ում շներն են հայերը», «ով են այս հայ կոմիտեականները» եւ այլն: Վիրավորական այս տեքստը սկզբում նկատել են İdefix անունով կայքում, որից հետո Twitter-ով boykotidefix գրառումներով հաջողվել է հանել տալ վիրավորական նախաբանը, սակայն կայքը շարունակել է գրքի վաճառքը: Սոցկայքերի օգտատերերը նույն վիրավորական նախաբանը նկատել են նաեւ այլ ինտերնետ գրախանութներում եւ պատրաստվում են նրանց դեմ եւս բողոքի գործողություններ իրականացնել: Նշվում է, որ այս գիրքը բաժանվել է նաեւ դպրոցներին: Այս պահի դրությամբ թուրքական մի շարք ինտերնետ գրախանութների կայքերում մնում է նույն վիրավորական նախաբանը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment