1in.am. 15-8-2012- ԱՄՆ-ը նախկինի պես համոզված է, որ Իսրայելը Իրանին հարվածելու որոշում չի կայացրել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան: «Ինչպես ավելի վաղ ասել եմ, այժմ ևս կրկնում եմ` ես չեմ հավատում, որ նրանք (իսրայելցիները) որոշում են կայացրել հարձակվել Իրանի վրա այժմ: Իհարկե, նրանք անկախ են, այն ինքնիշխան պետություն է, և նրանք որոշում են կայացնում` ելնելով իրենց անվտանգության շահերից, բայց ես համոզված չեմ, որ նրանք նման որոշում են կայացրել»,- ասել է Պանետան: Խոսելով իրանական հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին` Պանետան հաստատել է, որ Վաշինգտոնը հակված է խնդրի խաղաղ լուծմանը: ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես բնակչության էլեկտրոէներգիայի պահանջների բավարարմանը:Wednesday, August 15, 2012
Իսրայելը Իրանին հարվածելու որոշում չի կայացրել. Պենտագոն
1in.am. 15-8-2012- ԱՄՆ-ը նախկինի պես համոզված է, որ Իսրայելը Իրանին հարվածելու որոշում չի կայացրել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան: «Ինչպես ավելի վաղ ասել եմ, այժմ ևս կրկնում եմ` ես չեմ հավատում, որ նրանք (իսրայելցիները) որոշում են կայացրել հարձակվել Իրանի վրա այժմ: Իհարկե, նրանք անկախ են, այն ինքնիշխան պետություն է, և նրանք որոշում են կայացնում` ելնելով իրենց անվտանգության շահերից, բայց ես համոզված չեմ, որ նրանք նման որոշում են կայացրել»,- ասել է Պանետան: Խոսելով իրանական հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման մասին` Պանետան հաստատել է, որ Վաշինգտոնը հակված է խնդրի խաղաղ լուծմանը: ԱՄՆ-ը, Իսրայելը և մի շարք այլ երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենքի մշակման մեջ: Թեհրանն իր հերթին հերքում է բոլոր մեղադրանքները` հայտարարելով, որ միջուկային ծրագիրն ուղղված է բացառապես բնակչության էլեկտրոէներգիայի պահանջների բավարարմանը:
برچسبها:
Տարածաշրջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment