Thursday, August 16, 2012

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Իրանի Իսլամական Հանրապետությանը

Tert.am/. 16-8-2012- Հայաստանի Հանրապետությունը կտրամադրի մարդասիրական օգնություն Իրանի
Իսլամական Հանրապետության՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած բնակչությանը: Նման որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում: Նիստին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Իրանի հատկացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունում պահեստավորված, ՀՀ կառավարության 2010թ-ի նոյեմբերին կայացրած որոշմամբ հաստատված և ֆինանսական միջոցներով ձեռք բերված 36 մլն 735 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ գույք: «ՀՀ-ի պահուստային ֆոնդից հատկացում՝ ջուր, պահածոներ, վառելանյութ ձեռք բերելու և այլ ծախսերի համար: Սա կներկայացվի առաջիկա երկու օրերի ընթացքում»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը: Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն իրանական գործընկերների հետ քննարկել է, թե առաջին անհրաժեշտության ինչ պարագաների կարիք ունեն իրանցիները և կհստակեցվի ցուցակը: «Երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որպեսզի այդ ապրանքները տեղափոխվեն Իրան»,-ասաց վարչապետը:

No comments: