HayNews.am. 29-8-2012- Սասունում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ավերել են հսկա մուրճերի միջոցով, տեղեկացնում է «Այքիրիդողրուլար» կայքի հայազգի թղթակից Ջևաթ Սինեթը: Մարութա սարի վրա գտնվող եկեղեցին շարունակում է ուխտատեղի մնալ, ուր ամեն տարի այցելում են տասնյակ հայեր ամբողջ աշխարհից: «Սասունի հայերի միությունը» վերջերս տեղեկություն էր ստացել, որ հայկական ուխտավայրը սկսել է քանդվել: Հայկական կազմակերպության նախագահ Ազիզ Դաղջըն անմիջապես մեկնել էր Սասուն և պարզել էր, որ եկեղեցու առաջնային մասը, որը վերջերս էր վերանորոգվել, քանդված է: Նա չէր բացառել, որ այն ենթարկվել է հարձակման հենց թուրքերի կամ քրդերի կողմից: Արդեն ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ եկեղեցու մի հատվածը քանդվել է մարդկանց կողմից, քանի որ նրա վրա առկա էին զնդանների հետքեր: Այսպիսով, այն կարծիքը, թե միգուցե եկեղեցու պատը ինքն իրեն էր քանդվել, բացառվում է: Նշենք, որ Ազիզ Դաղջըն ավելի վաղ Սասունի դատախազություն հայց էր ներկայացրել: Wednesday, August 29, 2012
Մարութա սարի վրա գտնվող եկեղեցին քանդել են մուրճերով
HayNews.am. 29-8-2012- Սասունում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ավերել են հսկա մուրճերի միջոցով, տեղեկացնում է «Այքիրիդողրուլար» կայքի հայազգի թղթակից Ջևաթ Սինեթը: Մարութա սարի վրա գտնվող եկեղեցին շարունակում է ուխտատեղի մնալ, ուր ամեն տարի այցելում են տասնյակ հայեր ամբողջ աշխարհից: «Սասունի հայերի միությունը» վերջերս տեղեկություն էր ստացել, որ հայկական ուխտավայրը սկսել է քանդվել: Հայկական կազմակերպության նախագահ Ազիզ Դաղջըն անմիջապես մեկնել էր Սասուն և պարզել էր, որ եկեղեցու առաջնային մասը, որը վերջերս էր վերանորոգվել, քանդված է: Նա չէր բացառել, որ այն ենթարկվել է հարձակման հենց թուրքերի կամ քրդերի կողմից: Արդեն ավելի մանրամասն ուսումնասիրությունից հետո պարզ է դարձել, որ եկեղեցու մի հատվածը քանդվել է մարդկանց կողմից, քանի որ նրա վրա առկա էին զնդանների հետքեր: Այսպիսով, այն կարծիքը, թե միգուցե եկեղեցու պատը ինքն իրեն էր քանդվել, բացառվում է: Նշենք, որ Ազիզ Դաղջըն ավելի վաղ Սասունի դատախազություն հայց էր ներկայացրել:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment