Wednesday, August 8, 2012

Թուրքիայի մղձավանջները Սիրիայում իրականություն են դառնում

Panorama.am. 8-8-2012- Թուրքիայի մղձավանջները Սիրիայում իրականություն են դառնում: Այս մասին գրում է «Ynetnews» պարբերականը: «Թուրքիայի ամենավատ մղձավանջները Սիրիայում իրականություն են դառնում. հարավային սահմանում քաղաքացիական պատերազմ է սկսվում և միաժամանակ ի հայտ է գալիս քրդերի կողմից վերահսկվող դե ֆակտո տարածք: Սիրիայի հակամարտությունը թունավորում է Անկարայի հարաբերությունները Իրանի, Իրաքի հետ և խճճում հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսպիսով, վտանգվում է Թուրքիայի հայտարարած «զրո խնդիրներ» հարևանների հետ քաղաքականությունը»,- նշված է հոդվածում: «Հիմա Թուրքիայի երկու մղձավանջները իրականություն են դառնում` հյուսիսային Սիրիայում առաջանում է քրդական կազմակերպությունը, որը «Քուրդիստանի աշխատավոր կուսակցության» համար առավելություն կլինի և կամրապնդի Թուրքիայում բնակվող քրդերի ինքիշխանությունը»,-նշել է թուրք հետազոտող Գարեթ Ջենքինսը: «Առաջ նայելով, Թուրքիայի համար ամենաանհանգստացնող սցենարը մեկն է. ձգձգված քաոսը և աղանդավորական հակամարտությունը, սահմանում առկա անվտանգության վակումը հանգեցնում է նրան, որ Թուրքիայի անվտանգությունը վտանգված է»,- նշել է թուրք փորձագետ Իան Լեսերը (Ian Lesser):

No comments: