Wednesday, August 8, 2012

Էրդողանը զայրացել է Իրանի վրա

News.am. 8-8-2012- Սիրիայում թափվող արյունահեղության մեջ Թուրքիային մեղադրող իրանական պաշտոնյաններին Թուրքիայից արձագանքել են թե ԱԳՆ-ի եւ վարչապետի մակարդակով: Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքերից մեկում Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությանն է արձագանքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի վարչապետը նշել է, թե շատ տխրեցնող եւ մտածելու առիթ տվող է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, թե Սիրիայում թափվող արյան համար պատասխանատու են Թուրքիան, Սաուդիան Արաբիան եւ Քաթարը: «Այն պահին, երբ Իրանի միջուկային ծրագրի հարցով աշխարհում ոչ ոք Իրանի կողքին չէր, Թուրքիան մինչեւ վերջ մնաց Իրանի կողքին»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սակայն Իրանի ԶՈՒ գխավոր շտաբի պետը Թուրքիային կատաղեցնող երկրորդ հայտարարությունն է արել՝ շեշտելով, թե Սիրիայից հետո իրադարձությունները տեղափոխվելու են Թուրքիա: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր երկրի խիստ արձագանքը բանավոր կերպով հայտնել է օգոստոսի 7-ին անակնկալ այցով Թուրքիա ժամանած Իրանի իր գործընկերոջը: Իրանի ԱԳ նախարարը հայտնել է այցի նպատակը՝ Թուրքիան սերտ է սիրիական ընդիմության հետ եւ կարող է օգնել հայտնաբերելու Սիրիայում առեւանգված իրանցի 48 ուխտավորներին:

No comments: