
Tert.am. 20-8-2012- Սիրիական ազատ բանակը ժամեր առաջ Facebook սոցիալական ցանցի միջոցով հայտարարություն է տարածել, Հալեպի հայաշատ թաղամասերի քրիստոնյա բնակիչների համար: Նրանք տեղեկացրել են, որ շարժվում են դեպի Ազիզիե, Ջամիլիե և Միդան թաղամասեր: Նրանք խնդրել են քրիստոնյա համայնքին օգնություն ցույց տալ Ազատ բանակի զինյալներին և չխանգարել, քանի որ «իրենք եկել են ազատագրելու»:
Հալեպում անջատված է բջջային հեռախոսակապն ու համացանցը: Էական խափանումներով է գործում է նաև քաղաքային հեռախոսակապը: Tert.am-ին դժվարությամբ հաջողվել է կապ հաստատել Հալեպի հայ համայնքի մի ներկայացուցչի հետ, ով տեղեկացրել է, որ թաղամասերում կառավարական զորքն է շրջում, որը բնակիչներին արգելել են դուրս գալ տներից կամ ապստամբներին ապաստան տրամադրել: Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ ընդդիմությունը պնդում է, թե գրավել է Հալեպի Ժդայդե թաղամասը, որից 400 մետր հեռավորությամբ է գտնվում Ազգային Առաջնորդարանի շենքը:
No comments:
Post a Comment