
News.am. 20-8-2012- Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը քննադատել է Թուրքիայի առաջարկը` Սիրիայում փախստականների համար անվտանգության շրջաններ ստեղծելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ՌԴ արտգործնախարարի հայտարարության համաձայն միակողմանի գաղափարները Սիրիական ճգնաժամի համար կիրառելի չեն:
«Միակողմանի ցանկացած գաղափար կենսունակ չի, դա ապացուցվել է ոչ միայն կես տարի ձգվող սիրիական ճգնաժամի միջոցով, այլ նաեւ այս կամ այն հակամարտության մոտեցման ընդհանուր փորձից: Պետք է կանգնեցնել իրար դեմ կռվող բոլոր կողմերին: Ընդգծել է նա` ֆիննական մայրաքաղաքում տված ասուլիսի ժամանակ: Լավրովը նաեւ ընդգծել է, որ Մոսկվային մտահոգում է Սիրիայի հարցում արեւմտյան երկրների փոխահամաձայնության հասնելու անկարողությունը:
No comments:
Post a Comment