Thursday, August 9, 2012

Իսրայելական լրատվամիջոցներ. Անվտանգության տեսանկյունից Ադրբեջանը շատ տհաճ տեղ է

News.am. 8-8-2012- «Անվտանգության տեսանկյունից Ադրբեջանը շատ տհաճ տեղ է` հաշվի առնելով, որ այդ երկիրը
սահմանակցումէ Իրանին: Բացի այդ, այս տարվա ձմռանը ծրագրվել էր Ադրբեջանում իսրայելի դեսպանի սպանությունը: Այդ կապակցությամբ թիմին լրացուցիչ թիկնապահներ տրամադրեցին: Սովորաբար թիմին ուղեկցում է 3-4 թիկնապահ, սակայն այս անգամ նրանց թիվը կրկնակի էր»,- գրում է իսրայելական One կայքը` «Նեֆթչիի» եւ «Հապոելի» միջեւ խաղի վերաբերյալ: Խաղացողներին մանրազննին հրահանգել են, թե ինչպես իրենց պահեն Բաքվում: «Մեզ ասացին, թե ինչպես պահենք մեզ, որ եբրայերեն գրառումներով հագուստ չկրենք, միշտ զգոն լինենք եւ ինչ-որ բանի դեպքում դաշտից անմիջապես վազել հանդերձարան: Պետք է լինել պատրաստ յուրաքանչյուր իրավիճակի»,- ասել է թիմի անդամներից մեկը:

No comments: