Thursday, August 9, 2012

«Ժողովուրդ». Քոչարյանը Կիպրոսում կղզի՞ է գնել

Թերթի լավատեղյակ աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս
օրերին Կիպրոսում մի կղզի է գնել, իսկ այժմ զբաղված է առանձնատան ջրային համակարգի մոնտաժման աշխատանքներով: «Բայց դա չի խանգարում, որպեսզի Քոչարյանի ընտանիքի անդամներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Հունաստանում: Ավելին, էքս նախագահի հարսը՝ երգչուհի Սիրուշոն, վերջերս Կիպրոսում մասնակցում էր համերգների: «Ժողովուրդ»-ը փորձեց կղզի գնելու վերաբերյալ տեղեկությունը ճշտել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, ինչպես միշտ, մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չպատասխանեց»,- գրում է թերթը:

No comments: