Wednesday, August 15, 2012

Թուրքիան Սիրիայի սահմանին ռազմաբազա է կառուցում

Tert.am. 14-8-2012- Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ «Սազգին» օդանավակայանում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մոտ, կառուցվում են ռազմա-օդային բազաներ: Այն գտնվում է Գազիանթեփ գավառում՝ Հալեպից 180 կմ հեռու, գրում է Mignews-ը: Բազայում բացի ռադարային կայանից և պաշտպանական միջոցներից, նաև տեղակայված են մի քանի կործանիչներ և ռազմական բեռնատար օդանավեր: «Սազգին» օդանավակայանը այն բազան է, որն օգտագործվել է անձնակազմի, տեխնիկայի, զինամթերքի և այլ բեռների փոխադրման համար Իրաք` ամերիկյան ներխուժման ժամանակ:

No comments: