Panorama.am. 14-8-2012- Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների համար Ադրբեջանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյան մուտքն Իրան չի թույլատրվել. Շարասյունը հետ է ուղարկվել: Այս մասին հայտնում է veteninfo.az-ը` նշելով, որ օգնության շարասյունը ներկայումս կանգնած է մաքսային կետերում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախանցյալ գիշեր 25 բեռնատարներից կազմված օգնության շարասյուն էր ուղարկել Իրանի երկրաշարժից տուժած շրջաններ: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ երկրաշարժի պատճառով Ադրբեջանից օգնություն Իրանը չի խնդրել: Բացի այդ, Իրանի դեսպանությունը բոյկոտել է Իլհամ Ալիևի՝ Ռամազանի առթիվ կազմակերպված ընդունելությունը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականը: Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը ցուցադրաբար չի մասնակցել մուսուլմանների Ռամազան տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այդ երկրում հավատարմագրված իսլամական երկրների դեսպանների պատվին կազմակերպված ընդունելությանը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այնքան լարված են, որ նույնիսկ Ռամազանի տոնը չի կարողացել թուլացնել երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը: Wednesday, August 15, 2012
Իրանը բոյկոտել է Իլհամ Ալիևի՝ Ռամազանի առթիվ կազմակերպված ընդունելությունը
Panorama.am. 14-8-2012- Իրանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների համար Ադրբեջանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյան մուտքն Իրան չի թույլատրվել. Շարասյունը հետ է ուղարկվել: Այս մասին հայտնում է veteninfo.az-ը` նշելով, որ օգնության շարասյունը ներկայումս կանգնած է մաքսային կետերում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ այդ երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախանցյալ գիշեր 25 բեռնատարներից կազմված օգնության շարասյուն էր ուղարկել Իրանի երկրաշարժից տուժած շրջաններ: Պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ երկրաշարժի պատճառով Ադրբեջանից օգնություն Իրանը չի խնդրել: Բացի այդ, Իրանի դեսպանությունը բոյկոտել է Իլհամ Ալիևի՝ Ռամազանի առթիվ կազմակերպված ընդունելությունը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականը: Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը ցուցադրաբար չի մասնակցել մուսուլմանների Ռամազան տոնի առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այդ երկրում հավատարմագրված իսլամական երկրների դեսպանների պատվին կազմակերպված ընդունելությանը: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն այնքան լարված են, որ նույնիսկ Ռամազանի տոնը չի կարողացել թուլացնել երկկողմ հարաբերություններում առկա լարվածությունը:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment