Panorama.am. 29-8-2012- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Իրան: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր առանձին հանդիպումներ կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հիշեցնենք, օրերս իրանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, թե Պան Գի Մունը Իրան կատարելիք այցի շրջանակներում կայցելի նաև Նաթանզի միջուկային հաստատություն, սակայն, նախօրեին ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը պարզաբանեց, որ նման այցելություն օրակարգում նախատեսված չէ: Wednesday, August 29, 2012
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գլխավորած պատվիրակությունն արդեն Թեհրանում է
Panorama.am. 29-8-2012- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Իրան: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այսօր առանձին հանդիպումներ կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Հիշեցնենք, օրերս իրանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին տարածել, թե Պան Գի Մունը Իրան կատարելիք այցի շրջանակներում կայցելի նաև Նաթանզի միջուկային հաստատություն, սակայն, նախօրեին ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակը պարզաբանեց, որ նման այցելություն օրակարգում նախատեսված չէ:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment