Wednesday, August 29, 2012

Ջեմիլ Չիչեքը երեք օր շարունակ կղեկավարի Թուրքիան

Tert.am. 29-8-2012- Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ղեկավար Ջեմիլ Չիչեքը երեք օրով կզբաղեցնի
երկրի նախագահի պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը, ականջի հիվանդության պատճառով Հաջիթեփեի հիվանդանոցում բուժվող նախագահ Աբդուլլահ Գյուլն իր լիազորությունները կատարելու եռօրյա հավաստագիր է տվել խորհրդարանի խոսնակին: Չիչեքը նախագահի պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում: Գյուլի առողջական խնդիրների պատճառով չեղյալ է համարվել նախագահական նստավայրում նախատեսված տոնական հավաքույթը: Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով օգոստոսի 23-ին Գյուլն ընդհատել էր Բիշքեկ կատարած այցն ու վերադարձել Թուրքիա: Մինչև հիմա նա շարունակում է բուժման կուրս անցնել հիվանդանոցում:

No comments: