Tert.am. 16-8-2012- Թեև վաղուց հայտնի փաստ է , որ ձուն հարուստ է պրոտեիններով, վիտամիններով և ճարպաթթուներով, այնուամենայնիվ վերջերս անցկացված հետազոտություններից պարզվել է, որ դեղնուցում առկա խոլեստերինի հասցրած վնասը, համարժեք է ծխախոտ ծխելուց առաջացած վնասին, գրում է Foxnews-ը: Հայտնի է դարձել, որ դեղնուցի կանոնավոր օգտագործումը, ինչպես որ ծխելը, արագացնում է զարկերակների խցանումը, ինչն էլ էապես մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը: Նախքան այս եզրահանգմանը գալը մասնագետներն ուսումնասիրել են 1 262 լոնդոնցիների ճաշացանկը, և պարզել` ովքեր շաբաթական 3 կամ ավելի ձվի դեղնուց են ուտում ավելի շատ խցանումներ ունեն զարկերակներում` ի տարբերություն շաբաթական 1-2 դեղնուց օգտագործողների: 1 ձուն պարունակում է 100 կալորիա, իսկ դրա դեղնուցը` 230 միլիգրամ խոլեստերին: Իսկ ըստ դիետոլոգների` մարդը պետք է օրեկան 300 մգ խոլեստերինից ավելի չընդունի: Ուստի և նրանք կոչ են անում շաբաթական 3 դեղնուցից ավելի չօգտագործել:Thursday, August 16, 2012
Ձվի դեղնուցը նույնքան վնասակար է սրտի համար, որքան որ ծխելը. հետազոտություն
Tert.am. 16-8-2012- Թեև վաղուց հայտնի փաստ է , որ ձուն հարուստ է պրոտեիններով, վիտամիններով և ճարպաթթուներով, այնուամենայնիվ վերջերս անցկացված հետազոտություններից պարզվել է, որ դեղնուցում առկա խոլեստերինի հասցրած վնասը, համարժեք է ծխախոտ ծխելուց առաջացած վնասին, գրում է Foxnews-ը: Հայտնի է դարձել, որ դեղնուցի կանոնավոր օգտագործումը, ինչպես որ ծխելը, արագացնում է զարկերակների խցանումը, ինչն էլ էապես մեծացնում է կաթված ստանալու հավանականությունը: Նախքան այս եզրահանգմանը գալը մասնագետներն ուսումնասիրել են 1 262 լոնդոնցիների ճաշացանկը, և պարզել` ովքեր շաբաթական 3 կամ ավելի ձվի դեղնուց են ուտում ավելի շատ խցանումներ ունեն զարկերակներում` ի տարբերություն շաբաթական 1-2 դեղնուց օգտագործողների: 1 ձուն պարունակում է 100 կալորիա, իսկ դրա դեղնուցը` 230 միլիգրամ խոլեստերին: Իսկ ըստ դիետոլոգների` մարդը պետք է օրեկան 300 մգ խոլեստերինից ավելի չընդունի: Ուստի և նրանք կոչ են անում շաբաթական 3 դեղնուցից ավելի չօգտագործել:
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment