Wednesday, August 22, 2012

ԱՄՆ Պետդեպի պատվիրակությունը Թուրքիայում Սիրիայի հարցով բանակցություններ կվարի

Tert.am. 22-8-2012- Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պատվիրակությունը` Պետքարտուղարի մերձավորարևելյան հարցերով տեղակալ Բեթ Ջոնսոնի գլխավորությամբ, այսօր ժամանել է Թուրքիա` Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով, հայտնում է CNN Turk-ը: Պատվիրակության կազմում են նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Այցն անցկացվում է Սիրիայի հարցով համատեղ գործողությունների մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կնքված պայմանավորվածության շրջանակում, որը ձեռք է բերվել օգոստոսի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի`Թուրքիա այցի ընթացքում:

No comments: