Thursday, August 9, 2012

Քիչ ամուսնացել են, շատ ամուսնալուծվել

1in.am. 9-8-2012- 2012թ. հունվար-հունիսին գրանցված ամուսնության դեպքերը, 2011թ. հունվար-հունիսի համեմատ, նվազել են 1.6%-ով, իսկ ամուսնալուծության դեպքերն աճել են 0.4%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցված 1000 ամուսնական զույգերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 173 դեպք` 2011թ. հունվար-հունիսին արձանագրված 168-ի համեմատ: 2012թ. տարեսկզբի դրությամբʽ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 69.5%-ը կազմել է աշխատունակ բնակչությունը (16-62 տարեկան), 19.4%-ը` աշխատունակ տարիքից ցածր (0-15 տարեկան), իսկ 11.1%-ը` աշխատունակ տարիքից բարձր (63 և ավելի տարեկան) բնակչությունը: Հանրապետության 1000 աշխատունակ տարիքի բնակչությանը բաժին է ընկել 439 տարեց և անչափահաս երեխա (0-15 տարեկան):

No comments: